top of page

Չինչին գյուղի դպրոցի աշակերտների ու ուսուցիչների մոտ սննդային թունավորում է ախտորոշվել

  • Jun 20, 2021
  • 1 min read


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի և անչափահասների գործերով տեսուչի և հետաքննիչի գլխավորությամբ:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայի ժամանակ՝ առավոտյան Ալավերդի քաղաքի, իսկ ժամը 16:00-ին Դսեղ գյուղի մոտ գործող տարբեր սննդամթերք ուտելու հետևանքով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page