Մահացել է հայտնի երգիչ Նիկոլայ Արությունովը
Sep 29, 2021
1 min read

63 տարեկանում մահացել է Նիկոլայ Արությունովը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նիկոլայ Արությունովը հայտնի երգիչ, երգահան է, որը պատկանում է աշխարհի հանճարեղ հայերի թվին՝ ըստ «Զարմանահրաշ ազգ հրաշքների աշխարհից» գրքի:
Իր երաժշտական կարիերան Նիկոլայը սկսել է Ստաս Նամինի (Միկոյան)՝ «Ցվետի» (Цветы) խմբի հետ:
1979 թվականին կյանքի է կոչել իր ամենահայտնի նախագիծը՝ «Բլյուզի լիգան» (Лига блюза) խումբը: Հանդես է եկել երաժշտական տարբեր ժանրերում. բլյուզ, ռոք-բլուզ, սոուլ, ֆանկ, հարդ-ռոք:























Comments