Արմեն Չարչյանի դատական ակտը կհրապարակվի այսօր
Jun 23, 2021
1 min read

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 23֊ին։ Այդ մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ավարտվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման հարցի քնմարկումը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։Դատական ակտը կհրապարակվի 23.06.2021թ. Բավականին լարված եւ ծավալուն քննարկում է տեղի ունեցել»,֊գրել է Ալեքսանյանը։























Comments