Սա ծաղր է իրավաբանության նկատմամբ․ Էրիկ Ալեքսանյանը՝ Չարչյանին կալանքի տակ թողնելու մասին
Jul 8, 2021
1 min read

Վերաքննիչ դատարանն այսօր՝ հուլիսի 8-ին մերժեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպանական թիմը միջնորդությունը՝ վերջինիս կալանքը որպես խափանման միջոց վերացնելու վերաբերյալ։
Չարչյանի փաստաբանական թիմի որակմամբ՝ դատարանի որոշումը ծաղր է իրավաբանության նկատմամբ։
Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ իրենք արդեն իսկ միջնորդություն են պատրաստել՝ ներկայացնելու Առաջին ատյանի դատարան, որպեսզի Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվի;
Նրա խոսքով՝ իրենք այսօր մուտք կանեն իրենց միջնորդությունը։
Մանրամասները՝ տեսանյութում























Comments