top of page

Բացահայտվել է երկարակեցության բաղադրատոմսը

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Feb 13, 2022
  • 1 min read


Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առողջ սնունդը միջին տարիքի մեծահասակների կյանքի տեւողությունը կարող է երկարացնել 6-7 տարով, իսկ երիտասարդներինը՝ մոտ10 տարով: Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով Science Alert-ին։


Նորվեգիայից գիտնականները համադրել են սննդակարգի եւ կյանքի տեւողության վերաբերյալ մի քանի հետազոտությունների տվյալները: Դրա շնորհիվ հնարավոր է եղել պարզել, թե ինչպես է կյանքի տեւողությունը կախված սննդակարգից։


Հեղինակներին հաջողվել է երկարակեցության համար օպտիմալ սննդակարգ մշակել։ Այն ներառում է ընդեղեն (լոբի, ոլոռ եւ ոսպ եւ այլն), ամբողջահատիկներ (վարսակ, գարի եւ գորշ բրինձ եւ այլն) եւ ընկուզեղեն։ Խորհուրդ է տրվում նաեւ նվազեցնել կարմիր եւ վերամշակված մսի օգտագործումը։


20 տարեկանից առաջարկվող սննդակարգին հետեւելու դեպքում կյանքի ակնկալվող տեւողությունը կավելանա ավելի քան 10 տարով։ Արեւմտյան դասական սննդակարգից, որը հարուստ է կիսաֆաբրիկատներով եւ քիչ մրգեր ու բանջարեղեն է պարունակում, 60 տարեկանում առողջ սննդակարգի անցնելը ութ տարով ավելացնում է կյանքի տեւողությունը: 80 տարեկանների համար կյանքի տեւողությունը կարող է երկարել գրեթե երեքուկես տարով։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page