top of page

Երևանում և մի շարք մարզերում երկրաշարժ է տեղի ունեցել

Aug 27, 2021
1 min read


Սույն թվականի օգոստոսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:


Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:


Երկրաշարժը զգացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page