top of page

Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում

Sep 14, 2021
1 min read


Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից (Թբիլիսից 150 կիլոմետր) 25 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այդ մասին հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:


Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:33-ին:

Վերջին երկու ամսում Վրաստանում հաճախացել են ստորգետնյա ցնցումները: 3,2 մագնիտուդով վերջին երկրաշարժը տեղի Է ունեցել Կազբեգիից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դուշեթի շրջանի Բեթիսչրդիլի գյուղի մերձակայքում: Ավելի վաղ օգոստոսի 25-ին 3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սամեբա գյուղի (Սամցխե Ջավախք) մերձակայքում: Հենց այստեղ՝ Սամեբայում, օգոստոսի 16-ին գրանցվել են մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը կազմում Էր 3,7, 5,1 և 3,0:


Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետևանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ և հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page