top of page

Մեկուկես տասնյակ նոր երթուղիներ. տրանսպորտային համակարգում սպասվում են լուրջ բարեփոխումներ

  • Aug 5, 2021
  • 1 min read


Երևանի ավտոբուսների պարկը հոկտեմբերին կհամալրվի ևս 211 ավտոբուսով, և մայրաքաղաքը կապահովվի 16-17 ավտոբուսային նոր երթուղիներով:


Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:


«Ավտոբուսները շահագործման կհանձնվեն առաջիկա շաբաթների ընթացքում Երևան հասնելուց հետո: Ըստ ՀՀ իրավական կարգավորման՝ տրանսպորտային պարկի ամեն 8 մեքենայից մեկը պետք է լինի ռեզերվում, այսինքն, 211-ից շուրջ 30-ը կլինի ռեզերվում: Երթուղի դուրս կգա շուրջ 180 ավտոբուս: Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր երթուղում 8-12 ավտոբուս է լինում, ապա կունենանք մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղիներ»,- նշեց Կարապետյանը:


Նրա խոսքով՝ այս ավտոբուսների շահագործման շնորհիվ ակնկալվում է, որ առարկայական փոփոխություն կլինի երևանյան տրանսպորտի ոլորտում:

Վճարման համակարգի մասին խոսելով՝ Կարապետյանը շեշտեց, որ ակնկալվում է, որ այդ ժամանակ կլինի արդեն էլեկտրոնային միասնական համակարգ:


«Համակարգը հնարավորություն կտա վճարել առանձին քարտերով, որոնք անհրաժեշտ կլինի ձեռք բերել նախօրոք, կամ բանկային քարտերով: Եվրոպական մի շարք քաղաքներում նմանատիպ համակարգեր են գործում, չկա այնպիսի տարբերակ, որ ուղևորը թղթադրամ կամ մանրադրամ մեկնի վարորդին»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը:


Անդրադառնալով արդեն իսկ շահագործվող նոր ավտոբուսների վարորդների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու հարցին՝ Կարապետյանը նշեց, որ նման դեպքեր, իհարկե, եղել են:


«Ավտոբուսների վարորդներ կան, որոնք աշխատանքից ազատվել են, կան նաև այնպիսիները, որոնք զգուշացում են ստացել: Պատճառներից մեկն եղել է, օրինակ, ղեկին ծխելը»,- շեշտեց Կարապետյանը և հավելեց, որ նոր վարորդների պահանջի վերաբերյալ հայտարարությանն արձագանքողների թիվը շատ չէ, մրցակցությունն էլ մեծ չէ:


Ավտոբուսները հուլիսի 31-ին Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ: Այնտեղից նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, որտեղից էլ՝ Երևան:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page