top of page

Էստոնիայում չպատվաստվածներին արգելել են այցելել հանրային վայրեր

Oct 25, 2021
1 min read

Էստոնիայում երկուշաբթի օրվանից հանրային վայրեր կարող են այցելել միայն պատվաստվածները, ինչպես նաև կորոնավիրուսից ապաքինված բնակիչները. այդ մասին տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը։


Հոկտեմբերի 25-ից Էստոնիայում սկսել են գործել կորոնավիրուսի տարածումը սահմանափակող նոր միջոցներ։ Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ չպատվաստված բնակիչները անգամ COVID-19-ի բացասական թեստի առկայության դեպքում չեն կարող այցելել մի շարք հանրային վայրեր, ներառյալ մարզակումբներ, հանրային սննդի կետեր, թատրոններ կինոթատրոններ, սպա-սրահներ և այլն։


Էստոնիայում խստացվում են նաև դիմակներ կրելու պահանջները։ Վաճառողները և ծառայություններ իրականացնողները պարտավոր են թույլ չտալ առանց դիմակի այցելուներին մտնել առևտրային կենտրոններ եւ խանութներ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page