top of page

Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ձմեռային զորավարժությունները

  • rebeccahovhannisya
  • Jan 29, 2022
  • 1 min read

Ամենամյա Winter Camp ձմեռային զորավարժությունները՝ Էստոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի մարտական խմբի մասնակցությամբ մեկնարկել են շաբաթ. հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբին:


Զորավարժություններին կմասնակցեն մոտ 1400 զինվորական՝ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Էստոնիայից: Մանևրները տեղի կունենան հունվարի 29-ից մինչև փետրվարի 6-ը:


«Պայմանական հակառակորդին դիմակայելուն ուղղված զորավարժությունները ձմեռային պայմաններում՝ հիանալի հնարավորություն է անգնահատելի փորձ ձեռք բերելու համար», - ասել է Պաշտպանական ուժերի առաջին հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Անդրուս Մերիլոն:


Այս տարի անցկացվող զորավարժություններում կներգրավվեն զրահատեխնիկա, հետևակ և ինժեներական մասեր:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page