top of page

Եթե իրանական գազը Թուրքիայի միջոցով իրացվի Եվրոպայում, Թուրքիան դառնում է հզոր գործոն․ քաղաքագետ

  • Oct 12, 2021
  • 1 min read


Եթե իրանական գազն իրացվի Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, ապա Թուրքիան դառնում է հզոր գործոն, ինչը ոչ ոքի համար ձեռնտու չէ, հաշվի առնելով Թուրքիայի աշխարհքաղաքական ամբիցիաները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․


«Իրանն իր գազի ու նավթի պաշարները չի կարողանում իրացնել, թուրքմենական գազը նույնպես շրջափակման մեջ է, որի ելքերից մեկը Իրանի միջոցով է կարող լինել, եթե Իրանը ավել ծավալների պահանջ զգա, իր գազը իրացնելուց հետո։ Թուրքմենական գազի մյուս ուղին կարող է Ադրբեջանով անցնել, բայց նույնպես Հայաստանով, սակայն Իրանն այդ դեպքում էլի խաղից դուրս է մնում։

Սիրիայով Իրանը չի կարողանում միջերկրական ծով դուրս գալ, մնում է Սեւ ծովի տարբերակը, որին Եվրոպան փորձում է նպաստել, բայց դա Ռուսաստանին ձեռնտու չէ, իսկ Եվրոպան, հաշվի առնելով գազի գնալով ավելի մեծ դիֆիցիտն, փորձում է դրան նպաստել։

Եթե իրանական գազն իրացվի Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, ապա Թուրքիան դառնում է հզոր գործոն, ինչը ոչ ոքի համար ձեռնտու չէ, հաշվի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական ամբիցիաները։ Այս առումով Ռուսաստանը երկու մարտահրավերի առաջ է հայտնվել (Եվրոպայում այս ոլորտում իր թելադրող դիրքը պահպանելու առումով)։ Թուրքիային Ռուսաստանը դեր տվել է' գազամուղ, ատոմակայան, բայց Թուրքիայի ախորժակն ավելի մեծ է։

Եթե շատ պարզունակ կերպով դիտարկենք իրավիճակը, ապա սա է Սյունիքի բուն խնդիրներից մեկը, ով տիրի Սյունիքին, նա էլ այս հարցում մեծ դեր կստանձնի»,- գրել է Դանիելյանը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page