top of page

Եթե Նիկոլը մշակութի նախարարության հերը չանիծեր, Ալիևի հոխորտանքին կպատասխաներ․ Տիգրան Գալստյան

Oct 16, 2021
1 min read


Եթե Նիկոլը մշակութային ժառանգությունը համակարգող գերատեսչության հերը չանիծեր, Ալիևի հոխորտանքին կպատասխաներ, որ հուշարձանները կարող են քանդվել կառավարության որոշմամբ․ Այս մասին գրում է ճարտարապետ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մշակույթի փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Եթե Նիկոլը մշակութային ժառանգությունը համակարգող գերատեսչության հերը չանիծեր կամ գոնե այդ ոլոտում փորձառու խորհրդական ունենար, Արցախում մահմեդական ծագում ունեցող մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացման մասին Ալիևի հոխորտանքին կպատասխաներ, որ ինչպես հայաստանում այնպես էլ Արցախում գործող օրենքով պատմամշակութային հուշարձանները կարող են քանդվել կամ ձեվափոխվել կառավարության (կան տեղական ինքնակառավարման մարմնի) որոշմամբ, և որ այդպիսի որոշում նա չի կարող գտնել Արցախի պատմության մեջ։ Կարող էր ներկայացնել տարբեր բնակավայրերում պահպանված մահմեդական մզկիթները, բազմաթիվ թուրքմենական դամբարանները։

Նիկոլը կարող էր հիմնավորել իրանական մզկիթների պատկանելությունը՝ նշելով իրանցի ճարտարապետների անունները։

Վերջում իհարկե կարող էր դիվանագիտական հմտություն կիրառել ու հայտարարեր, որ մենք այդ մզկիթները միևնույն է կպահպանեինք ու կվերականգնեինք, եթե նույնիսկ դրանք ադրբեջանական լինեին»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page