top of page

ԵՎՐՈ-2020. Իտալիան հաղթեց ու դուրս եկավ փլեյ-օֆֆ

  • Jun 17, 2021
  • 1 min read


ԵՎՐՈ-2020-ի շրջանակում մեկնարկել է երկրորդ տուրը:


Իտալիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց ու դուրս եկավ փլեյ-օֆֆ: Իտալացիները Զոմերի դարպասին 3 հարված կատարեցին, 3-ն էլ ավարտվեց գոլով: Շվեյցարիայի դեմ խաղում «Սկուադրա աձուրային» հաղթանակ պարգևեց Մանուել Լոկատելիի դուբլը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն:


Դոնարուման 2 խաղում գնդակ չի ընդունել: Շվեյցարիան դեռ պահպանում է խմբից դուրս գալու շանսերը: Այսպիսով, A խմբում 6 միավորով առաջատարը Իտալիան է: 4 միավորով երկրորդ տեղում Ուելսն է, 1 միավոր ունի Շվեյցարիան, իսկ Թուրքիան միավոր չունի:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page