top of page

Եվրո-2020. մեկնարկում է կիսաեզրափակիչը

Jul 6, 2021
1 min read


11 երկրների 11 քաղաքներում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 6-ին կմեկնարկի կիսաեզրափակիչը: Առաջին խաղային օրը կհանդիպեն Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները:


Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ-ում իտալացիները պայքարից դուրս են թողել Ավստրիայի (2:1) և Բելգիայի (2:1) հավաքականներին, իսկ իսպանացիները լրացուցիչ ժամանակում ուժեղ են գտնվել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայից (5:3) և հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել Շվեյցարիային (1:1, 3:1):


Եվրո-2020-ի 2 կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կանցկացվեն Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:


Եվրո-2020, կիսաեզրափակիչ

Իտալիա – Իսպանիա՝ 23։00 (Երևանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page