Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին
Sep 2, 2021
1 min read

Հայաստանը մեկ տարվա դադարից հետո կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական՝ Jesc.tv կայքից, որտեղ հրապարակված են այս տարվա մասնակից երկրների անունները:
Ըստ կայքի՝ մրցույթին մասնակցելու են 19 երկրների ներկայացուցիչներ: Բացի Հայաստանից՝ ցուցակում կան նաև Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան և Ուկրաինան:
Հայաստանի մասնակցության և ներկայացուցչի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դեռևս չի ներկայացրել:























Comments