top of page

Եվրախորհրդարանը հրապարակել է Բելառուսի դեմ պատժամիջոցների նախագիծը

Jun 10, 2021
1 min read

Եվրախորհրդարանի պատգամավորները Բելառուսի մասին բանաձևում մտադիր են կոչ անել անհապաղ սահմանել Հանրապետության հարցով անձնական պատժամիջոցների չորրորդ փաթեթը: Այս մասին հայտնում է RT-ն։


Նշվում է, որ եվրախորհրդարանականները նաև կոչ են անում սկսել նախապատրաստել սահմանափակումների հաջորդ փաթեթը և ընդունել ամենալայն տնտեսական պատժամիջոցները, որոնք պետք է ազդեն նավթի և նավթամթերքների, կալիումի, պողպատի և փայտամշակման արդյունաբերության վրա:


Բացի դա, Եվրախորհրդարանը կոչ է անում դադարեցնել բելառուսական պետական բանկերի հետ համագործակցությունն ու դրանց ֆինանսավորումը, ինչպես նաև առաջարկում է քննարկել SWIFT համակարգից Բելառուսի մասնակցությունը ժամանակավորապես դադարեցնելու հարցը:


Եվրախորհրդարանականները հինգշաբթի՝ հունիսի 10-ին, կքվեարկեն Բելառուսի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ: Հաղորդվում է, որ Եվրախորհրդարանի որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ և խորհրդատվական բնույթ է կրում ԵՄ երկրների համար:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page