top of page

Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

  • Aug 22, 2021
  • 1 min read

ree

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի նախարարությունից հորդորում են պահպանել կանոնները՝ հրդեհներից խուսափելու նպատակով:


Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։


Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:


Օգոստոսի 21-ի երեկոյան Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page