top of page

Սպասվում է առանց տեղումների եղանակ

  • Jul 16, 2021
  • 1 min read


Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20- ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։


Հանրապետության տարածքում`


Հուլիսի 15-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ։ Հուլիսի 17-ին, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։


Երևան քաղաքում՝


Հուլիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ,: Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Հուլիսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page