top of page

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

  • Aug 29, 2021
  • 1 min read

ree

ree

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 29-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 2-3 աստիճանով։


Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։


Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։


Հանրապետության տարածքում`


Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:


Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 3-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:


Երևան քաղաքում՝


Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page