top of page

Եղիսաբեթ Երկրորդը լիովին հրաժարվել է ալկոհոլից

Oct 16, 2021
1 min read

Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհի Եղիսաբեթ II-ը բժիշկների խորհրդով որոշել է լիովին հրաժարվել ալկոհոլից. այդ մասին գրում է The Daily Telegraph-ը։


Հրապարակման մեջ նշվում է, որ միապետը մտադիր է լավագույն վիճակում դիմավորել գահին գտնվելու պլատինե հոբելյանը՝ 70-ամյակը, որը կկայանա հաջորդ տարի ամռանը։

Բրիտանական տաբլոիդները նշում են, որ նախկինում թագուհին սովոր էր ճաշից առաջ կամ երեկոյան մեկ բաժակ չոր մարտինի խմել։

Նշվում է, որ բժիշկների խորհուրդները կապ չունեն որևէ հիվանդության հետ, այլ արվել են նախազգուշական նպատակներով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page