top of page

ԵԽԽՎ-ն 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ կհրապարակի հատուկ զեկույց

Jul 27, 2021
1 min read

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ ԵԽԽՎ-ն սեպտեմբերին հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ:


Ուսումնասիրությունն իրականացնում է իռլանդացի պատգամավոր Փոլ Գիվանը։ Նա փաստահավաք առաքելությամբ հուլիսի 26-28-ը կայցելի Ադրբեջան:


Ըստ ԵԽԽՎ հաղորդագրության՝ եվրոպացի պատգամավորը հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի անդամների, կառավարության ներկայացուցիչների և մարդասիրական հարցերով զբաղվող կառույցների հետ:


«Նա նաև հնարավորություն կունենա լսել տեղահանված անձանց և հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին», - հաղորդում է Վեհաժողովը, հավելելով, - «այցը հնարավորություն կտա առավել լավ հասկանալ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի դերն ու ներդրումը առկա խնդիրների լուծման հարցում»:


Հիշեցնենք, որ մայիսին իռլանդացի պատգամավորը փաստահավաք առաքելությամբ այցելել էր Երևան:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page