top of page

Եզդիների ցեղասպանության հարցը կներկայացվի միջազգային դատարան․ Հաջոյան

Aug 10, 2021
1 min read


Ցեղասպանությունները ճանաչող, դատապարտող և կանխարգելող կոնվենցիայով նախատեսված 5 կետերով հիմնավորվում է եզդիների զեղասպանությունը։ Այդ մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը։

«Իրաքի Կոջո եզդիական գյուղում մոտ 800 եզդի տղամարդ ազգային ու կրոնական պատկանելիության պատճառով սպանդի ենթարկվեցին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից»,- ասաց Հաջոյանը։


Նրա խոսքով՝ բոլորիս աչքի առջև 21-րդ դարում Իրաքի Շանգալ նահանգում տեղի ունեցավ այդ ոճրագործությունը, որից հետո մոտ 400 000 եզդի ապաստան գտավ պատմական Շանգալի լեռներում։


«Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ եզդիների ցեղասպանությունը իրականացրած անձինք պատասխանատվության ենթարկվեն միջազգային դատարանով»,- ասաց Հաջոյանը և հավելեց, որ պետք է ցեղասպանությունները կանխարգելող գործնական քայլերի ականատես լինենք։


Նա պնդեց՝ եթե հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, չէին լինի մյուս ցեղասպանությունները։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page