Հաքերը վաճառքի է հանել Facebook-ի 1,5 մլրդ օգտատիրոջ անձնական տվյալներ

Հաքերների սև շուկայում օգտատերերից մեիը վաճառքի է հանել Facebook սոցցանցի ավելի քան 1,5 մլրդ օգտատիրոջ անձնական տվյալներ: Այդ մասին հայտնում է Privacy Affairs պորտալը: Վաճառողի ներկայացուցիչը պնդում է, որ տվյալները ստացվել են այն տեղեկության ավտոմատ հավաքման միջոցով, որն օգտատերերն իրենք են իրենց մասին նշել համացանցում: Ներկայացված օրինակներում նշված են անուններ, էլեկտրոնային փոստի հասցեներ, գտնվելու վայրը, սեռը, հեռախոսի համարը: Privacy Affairs-ը նշում է, որ, եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կլինի օգտատերերի տվյալների խոշորագույն արտահոսքը պատմության մեջ: Վաճառողն առաջարկել է տվյալների բազան գնել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մաս-մաս: Ֆոռումի օգտատերերից մեկը նշում է, որ 1 մլն օգտատիրոջ տվյալների համար իրենից 5000 դոլար են պահանջել: Աղբյուրը նշում է, որ միջադեպն առնչություն չունի հոկտեմբերի 4-ին սոցցանցի աշխատանքում տեղի ունեցած խափանումների հետ:























Comments