Facebook-ը կհրաժարվի դեմքերի ճանաչման համակարգից
Nov 3, 2021
1 min read

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշել է հրաժարվել դեմքերի ճանաչման համակարգի օգտագործումից։
«Մենք դադարեցնում ենք դեմքերի ճանաչման համակարգի աշխատանքը Facebook-ում։ Մարդիկ, ովքեր համաձայնել են այդ համակարգի օգտագործմանն, այլևս չեն հայտնաբերվի լուսանկարներում և տեսանյութերում: Մենք կհեռացնենք ավելի քան մեկ միլիարդ մարդու դեմքերը ճանաչելու համար անհատական շաբլոնները», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Meta ընկերության կայքում։























Comments