Facebook-ը նշել է գլոբալ ձախողման պատճառը
Oct 5, 2021
1 min read

Facebook-ի աշխատանքի խափանումը տեղի է ունեցել գլխավոր կապուղիների փոխդասավորվածության փոփոխությունների պատճառով, հայտնել է ընկերության ինժեներներական թիմը. փոխանցում է ria.ru-ն:
«Մեր ինժեներական թիմերը պարզել են, որ գլխավոր կապուղիների փոխդասավորվածության փոփոխությունները, որոնք պատասխանատու են մեր տվյալների մշակման կենտրոնների միջև ցանցային տրաֆիկի համակարգման համար, խնդիրների են հանգեցրել, որոնք ընդհատել են հաղորդակցությունը: Ցանցային տրաֆիկի այս խափանումը կասկադային ազդեցություն ունեցավ տվյալների մշակման կենտրոնների կապի եղանակի վրա, ինչն էլ պատճառ դարձավ, որ մեր ծառայությունները դադարեցին աշխատել»,- ասված է Facebook-ի ինժեներների կայքում արված հայտարարության մեջ:























Comments