Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի
Jul 5, 2021
1 min read

Ֆիլիպինների հարավ-արևմուտքում ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման զոհերի ընդհանուր թիվը հասել է 52-ի, որոնց թվում՝ երեք քաղաքացիական անձիք։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է Պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանուի հայտարարության մեջ։
Նախարարի փոխացմամբ՝ զոհվել է ևս երկու զինվոր, հետևաբար նրանց մեջ զոհերի թիվը 47-ից հասել է 49-ի, ավելի վաղ հաղորդվել էր նաև երեք քաղաքացիական զոհերի մասին: Այսպիսով, զոհվածների թվում այժմ 49 զինվոր է և երեք քաղաքացիական անձիք:
Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը կործանվել է կիրակի օրը ՝ փորձելով վայրէջք կատարել Սուլու նահանգի Հոլո կղզում























Comments