top of page

Ինչո՞ւ է Ֆիլիպ Կիրկորովը ժամանել Հայաստան, արդյոք ելույթ կունենա՞ Հայաստանի անկախության տոնին

Sep 17, 2021
1 min read


Այսօր երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Հայաստան։ Համացանցի հայկական տիրույթում նրա այցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ կան։ Մասնավորապես, օգտատերերին հետաքրքրում է, թե արդյոք Կիրկորովը ժամանել է Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառման շրջանակներում երգելո՞ւ համար։


MediaHub.am-ի հետ զրույցում Անկախության միջոցառումների կազմակերպիչ «Դոմինո» ընկերությունից հայտնեցին, որ Կիրկորովի այցը որևէ առնչություն չունի անկախության տոնի հետ, և նա իրենց հրավերով չէ Հայաստան ժամանել։


Մեր տեղեկություններով՝ Կիրկորովը Հայաստան է ժամանել «Հոր ալիք» 2021-ի հաղթող Սարո Գևորգյանի հետ գործակցության շրջանակում։ Հենց նա էլ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Կիրկորովին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page