top of page

Ֆինլանդիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կփորձարկի երեխաների վրա

Sep 13, 2021
1 min read

Ֆիննական Տամպերե համալսարանը COVID-19-ի դեմ պատվաստանյութը կփորձարկի 6 ամսականից 12 տարեկան երեխաների վրա․ հաղորդում է Lenta-ն:


Հետազոտողները փորձարկելու են Biontech և Pfizer ընկերությունների կողմից մշակված Comirnaty պատվաստանյութը: Նշվում է, որ երկու տարեկանից բարձր խմբերն արդեն ձևավորվել են, և այժմ գիտնականները փնտրում են 6 ամսականից մինչև մեկ տարեկան երեխաների՝ գործընթացում ընդգրկելու համար:


Նշվում է, որ մինչև 6 ամսական երեխաները պահպանում են արգանդում ստացած իմունիտետը, ուստի պատվաստման կարիք չունեն: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը կիրականացվի 4 երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, ԱՄՆ-ում և Լեհաստանում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page