top of page

Նախարար Տիգրան Խաչատրյանը ընդունել է Չինաստանի դեսպանին

Aug 18, 2021
1 min read


Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր՝ օգոստոսի 18-ին, ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:



Դեսպանը նախ ողջունել է ՀՀ Ազգային ժողովի ու կառավարության ձևավորման փաստը, այնուհետև շնորհավորել է ՀՀ ֆինանսների նախարարին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ֆան Յոնգը հույս է հայտնել, որ Հայաստանի ֆինանսների նախարարության ու ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան համագործակցությունը շարունակական կլինի ու առավել արդյունավետ ընթացք կունենա:


Շնորհակալություն հայտնելով դեսպանին շնորհավորանքների կապակցությամբ, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս օրերին կառավարությունը քննարկում է հնգամյա գործունեության ծրագիրը, որը պետք է ներկայացվի խորհրդարան քննարկման:


Նախարար Խաչատրյանը ներկայացնելով կառավարության ծրագրի ֆինանսատնտեսական հատվածի առանցքային կետերը, ընդգծել է, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով ծագած մարտահրավերները ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում առաջացրել են նոր խնդիրներ:


«Այդ պայմաններում ֆինանսների նախարարության շատ կարևոր անելիքն ենք համարում պահպանել այն մակրոտնտեսական միջավայրը, որը կարող է նպաստել ժողովրդի բարեկեցությանը, ինչպես նաև տնտեսական աճի կայուն միջավայր ձևավորելուն»,- ասել է նախարար Տիգրան Խաչատրյանը:


Ֆինանսների նախարարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությանը ՉԺՀ կառավարության ցուցաբերած աջակցությունը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page