top of page

«Ռատկոն» դիտավորյալ փորել է ենթադրյալ նկուղի տարածքը, որ վերացնի գործի ապացույցը․ «Ֆիզգորոդոկ»

Sep 10, 2021
1 min read

Ֆիզիկայի գիտավանի բնակիչները ֆեյսբուքյան էջում գրել են․


«Ռատկո ՍՊԸ-ն դիտավորյալ փորել է ցանկապատված տարածքի հենց այն հատվածը, որտեղ, իրենց խոսքերով, գտնվում էր «միֆական» նկուղը։


Բնակիչները վաղուց ահազանգում էին, որ կառուցապատողին չի կարելի վստահել, որ նրանք դիտավորյալ փորձելու են կոծկել իրենց սեփականաշնորհման իրավունքի հիմքում ընկած կեղծիքը և վերացնել հարուցված քրեական գործի փաստացի հիմքերը։


Մենք զգուշացնում էինք ու ահազանգում, բայց պատկան մարմինների հանցավոր անգործությունն ի վերջո իրականություն դարձրեց մեր մտավախությունը։ Ապօրինությունների շղթան շարունակվում է՝ ապացուցելով, որ «կրիմինալ» էլեմենտներն անպատիժ կերպով արտոնություն են ստացել ոտնահարել հանրային շահն ու քաղաքացիների իրավունքները, ծաղրել քաղաքացիներին՝ ներկայացնելով կեղծ հիմքեր և ապա սեփական ձեռքերով քանդելով հենց իրենց բերած հիմքերը։


Մինչ այս պահը պատկան մարմինները չեն կարողանում հստակ հրահանգ ներկայացնել՝ կասեցնելու ապօրինի աշխատանքները»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page