Ֆիզգորոդոկում վերացնում են քրեական գործի ապացույցները․ գիտավանի բնակիչ (տեսանյութ)
- Sep 10, 2021
- 1 min read
Ֆիզգորոդոկի բնակիչներն այսօր առավոտյան իրենց ֆեյսբուքյան էջերում գրել են, որ «Ռատկո» ՍՊԸ-ն կտրում է ծառերը, վերացնում կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնել է Ֆիզիկայի Գիտավանի բնակիչ Լուսինե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ծառահատումներն այն հատվածում են կատարվում, որի սեփականության օրինականությունն այս պահին քննվում է քրեական գործի շրջանակում։ Մեր զրուցակիցը վստահ է՝ այդպես է արվում քրգործի ապացույցները վերացնելու համար։
Բնակիչները պահանջում են կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը։
Նշենք, որ «Ֆիզգորդոկ» անվամբ հայտնի գիտավանում ապրողներն արդեն երկար ժամանակ է՝ պայքարում են նորահայտ հուշարձաների տարածքում 12-հարկանի շենքի շինարարության դեմ՝ այն համարելով ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շենքի շինարարության դեմ, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Comments