Եթե վաղը քաղաքապետը համապատասխան քայլեր չձեռնարկի, մենք կդիմենք կտրուկ քայլերի․ Ֆիզգորոդոկի բնակիչ
- Sep 13, 2021
- 1 min read

«Վաղը լրանում է մեր ակցիայի մասնակիցների հայտարարած հացադուլի քսաներորդ օրը։ Մենք քաղաքապետին 20 օր ժամանակ էինք տվել, որ լուծի խնդիրը. եթե վաղը չլուծվի, մենք կդիմենք կտրուկ քայլերի»,- այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Ֆիզգորոդոկի բնակիչ Սեդա Գրիգորյանը՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունեն «կտրուկ քայլեր» ասելով։
Արդեն մեկ ամիս է՝ Ֆիզգորոդոկի բնակիչները բողոքում են, որ Ալիխանյան 6/1 հասցեում շինարարություն իրականացնող կազմակերպությունն օրենքի շրջանակում չի գործում, բայց պետությունը լռում է։
Օրեր շարունակ տևած բողոքի ակցիաներից հետո բնակիչները հացադուլ էին հայտարարել և քաղաքապետ Հայկ Մարությանին տվել 20 օր ժամանակ, որպեսզի լուծի այս խնդիրը։ Հացադուլից անցել է 19 օր, սակայն դեռ պատասխան չկա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Comments