top of page

Պարսպապատ շինհրապարակը դուրս է գալիս օտարված տարածքից, այն հանրային է․ «Ֆիզգորոդոկի» բնակիչ

Sep 14, 2021
1 min read

Երևանի ավագանու նիստին զուգահեռ այսօր Ֆիզգորոդոկի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց պահանջները նույնն են՝ դադարեցնել Ալիխանյան 6/1 հասցեում քաղաքապետարանի թույլտվությամբ 12-հարկանի շենքի կառուցումը, դադարեցնել ծառահատումներն այդ տարածքում։


Ավագանու անդամներից Գրիգոր Երիցյանը նիստի ընթացքում պարզաբանում խնդրեց քաղաքապետ Հայկ Մարությանից՝ ներկայացնելով Ֆիզիկայի գիտավանի բնակիչների պահանջը։ Ի պատասխան Հայկ Մարությանն ասաց․


«Երևանի քաղաքապետարանն այս պարագայում գործում է բացառապես օրենքի սահմաններում»։


Այդ հայտարարությունից հետո քաղաքապետարանի մոտ հավաքված Ֆիզիկայի գիտավանի բնակիչները, չհամաձայնելով քաղաքապետի հետ, փակեցին հարակից փողոցը, որի հետևանքով ոստիկանները բերման ենթարկեցին գիտավանի բնակիչներից 4-ին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ահազանգի հիմա վրա, արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ՝ Երևանի քաղաքապետարանից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:


Ֆիզգորոդոկի բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ։ Օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն այն չի դադարել:


Նշենք, որ գիտավանի բնակիչներից երկուսն արդեն 20 օր է, ինչ հացադուլ են անում։ Նրանցից Հայկ Հարությունյանն այսօրվանից նաև ջրադուլ է հայտարարել։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page