top of page

«Ֆիզգորոդոկում» կառուցապատողն առանց հաշվիչի և ջրաչափի է օգտվում հոսանքից և ջրից․ բնակիչ



Երևանի Ալիխանյան 6/1 հասցեում՝ «Ֆիզգորոդոկում» շինաշխատանքները շարունակվում են, չնայած բնակիչների բողոքներին։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ֆիզիկայի գիտավանի բնակիչ Վահրամ Խաչատրյանը։


Նա նշեց, որ «ապօրինի շինթույլտվության» հիման վրա աշխատանքներ են ընթանում, բացի այդ, կառուցապատողը ջրաչափ չունի, բայց օգտվում են ջրից, և հիմա իրենք փորձում են դրա օրինականությունը ստուգել։


«Ուզում ենք հասկանալ՝ կառուցապատողն ինչպե՞ս է օգտագործում հոսանքն ու ջուրը, եթե ջրաչափ ու հաշվիչ չունի»,- նշեց նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից բնակելի թաղամասում կամ, ինչպես բնակիչներն են ասում, «Ֆիզգորոդոկում» բարձրահարկ շենք են կառուցում։ Քաղաքացիները դեմ են կառուցապատմանը, քանի որ նրանց պնդմամբ՝ ձեռքբերման և սեփականաշնորհման գործում ապօրինություններ կան, տարածքն ընդգրկված է հուշարձանների պահպանության գոտում։ Միաժամանակ, քաղաքապետարանն և կառուցապատողը պնդում են, որ շինարարությունն օրինական է ընթանում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page