«Ֆիզգորոդոկ»-ի 4 բնակիչ բերվել է ոստիկանություն
- Sep 14, 2021
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները շինարարական աշխատանքների կասեցման ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ, ինչից հետո ակցիայի որոշ մասնակիցներ բերվել են ոստիկանություն։
Mediahub.am-ի հարցին ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանություն է բերվել 4 անձ՝ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները փակել էին քաղաքապետարանի հարակից փողոցները։


























Comments