«Ֆիզիկայի գորոդոկի» շուրջ կրքերը չեն հանդարտվում, քաղաքացիները չեն պատրաստվում նահանջել (տեսանյութ)
Aug 21, 2021
1 min read
Ֆիզիկայի գորոդոկ»-ում՝ մայրաքաղաքի Ալիխանյան 6/1 հասցեում մի քանի օր է՝ ընթանում են բողոքի ակցիաներ։ Բնակիչները դեմ են նորահայտ հուշարձանների ցանկում ընդգրկված թաղամասում քաղաքապետարանի շինթույլտվությամբ 12-հարկանի շենքի կառուցմանը։
Ըստ նրանց՝ կառուցապատողը ստում է, թե, իբր, շենքի կառուցման հատվածում նախկինում եղել է նկուղ, և հիմա հենց այդ նկուղի տարածքում է շենք կառուցում։
Թաղամասի բնակիչները նեղսրտում են՝ շենքը կանգնեցնելու համար կառուցապատողը կտրելու է տարիներ ի վեր տնկած ծառերը, որոնք քաղաքապետարանի փոխարեն իրենք են խնամում։
Բնակիչների շահերի ներկայացուցիչ Դավիթ Ազիզյանը նշում է, որ շենքի կառուցումն ապօրինի է, ուստի դիմել են իրավապահ մարմիններին։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments