Ովքե՞ր են, ըստ Forbes-ի, ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները
Sep 22, 2021
1 min read

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի 2021 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը: Պորտուգալացին, ընդհանուր առմամբ, վաստակել է 125 միլիոն դոլար, որից 70 միլիոնը աշխատավարձն է, 55 միլիոնը՝ գովազդային պայմանագրերը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որը վաստակել է 110 միլիոն դոլար (75 միլիոն դոլար՝ աշխատավարձ, 35 միլիոն դոլար` գովազդային պայմանագրեր): Հաջորդ հորիզոնականներում են ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը (95 միլիոն դոլար աշխատավարձ, 75 և 20 միլիոն դոլար գովազդային պայմանագրեր):























Comments