top of page

Լավագույնը ո՛չ Ռոնալդուն է, ո՛չ էլ Մեսսին. Լուչեսկու

Apr 28, 2021
1 min read

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարին համարում է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ «Լավագույնը ո’չ Ռոնալդուն է, ո’չ էլ Մեսսին: Ամենաուժեղը հիմա Նեյմարն է: Երբ նա լավ մարզավիճակում է և առողջ, նա նույնիսկ ավելի ուժեղ է, քան Մբապեն: Նեյմարը նման է Ռոնալդուին: Նա լավագույնն է, երբ մտածում է միայն ֆուտբոլի մասին»,- Լուչեսկուին մեջբերում է Tuttosport-ը: Այս մրցաշրջանում 29-ամյա Նեյմարը բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի ամառ:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page