top of page

Մաղթում եմ, որ կապերը մեր կազմակերպության հետ էլ ավելի սերտանան․ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար

Sep 23, 2021
1 min read


Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:


Ուղերձում, մասնավորապես, նշված է.


«Հարգելի պարոն վարչապետ, սիրելի ընկեր, Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ շնորհավորանքները։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ վերահաստատել այն ամբողջ կարևորությունը, որ ես հաղորդում եմ Ձեր երկրի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության հարաբերությունների զարգացմանը։


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախագահության շրջանակում Հայաստանը վճռականորեն ներգրավված է Ատյանների աշխատանքներում՝ մաղթում եմ, որ առանձնաշնորհյալ կապերը մեր կազմակերպության հետ էլ ավելի սերտանան՝ շարունակելով առաջ մղել համերաշխության և ազատության ընդհանուր իդեալները, որոնք անցնում են նորացված բազմակողմանիությամբ՝ ավելի ուշադիր կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը, ինչպես նաև մշակութային և լեզվական բազմազանությանը, ինչն այդքան թանկ է Ֆրանկոֆոնիայի համար։

Վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական նախաձեռնություններին, մասնավորապես այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված են իրավական պետության ամրապնդմանը, ժողովրդավարության ուժեղացմանը և ֆրանսերեն լեզվի խթանմանը»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page