Ֆրանկ Փալոնը քննարկել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատության հարցում ԱՄՆ-ի դերը
- Jul 3, 2021
- 1 min read

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ Պետդեպարտամենտի և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատության հարցում ԱՄՆ-ի դերը։ Այս մասին Փալոնը տեղեկացնում է իր թվիթերյան բլոգում։
«Խոսեցի Պետդեպարտամենտի և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու ուղիները։ Մենք խոսել ենք նաև այն դերի մասին, որը Միացյալ Նահանգները պետք է ունենա Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման և շարունակվող սահմանային ճգնաժամի հարցում»,- գրել է Փալոնը։
Comments