Հայաստանը պայքարում է իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի․ Ֆրանսիայի ԱԺ անդամ
- Sep 21, 2021
- 1 min read

Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առիթով։
«Հայաստանի Անկախության այս օրը չմոռանանք այն կապերը, որ միավորում են մեր երկու երկրներին: Այս Հայաստանը՝ հարուստ ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող մշակույթով և հզոր ինքնությամբ, այս Հայաստանը, որը պայքարել է Ֆրանսիայի կողքին մեր ազատությունների համար, հաղթահարել է պատմության փորձությունը, ինչպես և Ֆրանսիան»,- գրել է Բուայեն:
Նա նշել է, որ Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ֆրանսիացի պատգամավորը նաև նշել է, որ Անկախության այս օրը Հայաստանը ստիպված է տոնել հազարավոր երիտասարդների կորուստի, հազարավոր վիրավորների և հայ գերիների ընտանիքների անորոշության պայմաններում:
«Ես հայ չեմ, բայց ֆրանսիացի լինելով հանդերձ, ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի համար քույր է, և կարծում եմ, կարող է ապավինել մեր լիակատար աջակցությանը»,- գրել է Բուայեն:























Comments