top of page

Ֆրանսիայում ավելի քան 200 հազար մարդ բողոքի ակցիա է իրականացնում

Aug 16, 2021
1 min read

Ֆրանսիայում ավելի քան 200 հազար մարդ բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ «սանիտարական անձնագրերի»։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը։


Նշենք, որ օգոստոսի 9-ից Ֆրանսիայում գործում են հատուկ QR կոդեր, որոնք հաստատում են, որ իրենց օգտատերը կամ կորոնավիրուսի նոր հանձնած թեստի բացասական պատասխան ունի, կամ պատվաստված է։ Այդ սերտիֆիկատները քաղաքացիները պետք է ունենան, որ կարողանան օգտվել հասարակական տրանսպորտից, այցելեն ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, թանգարաններ, համերգներ և հասարակական այլ վայրեր։


Նոր օրենքը Ֆրանսիայի բնակիչների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։ Դրան հետևել են մի շարք բողոքի ակցիաներ։


Նախորդ շաբաթ ակցիաներին մասնակցել է 237 հազար մարդ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page