top of page

Փարիզում ոստիկանները բազմահազարանոց ցույց են անցկացրել

May 19, 2021
1 min read

Ֆրանսիայի մայրաքաղաքում ոստիկանների բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են իշխանություններից ընդլայնել իրենց լիազորությունները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Փարիզում կազմակերպված ակցիայի մասնակից շուրջ 35 հազար ոստիկաններ, մասնավորապես, պահանջել են ավելի խիստ պատիժ սահմանել այն անձանց համար, ովքեր հարձակվում են իրավապահների վրա, ավելի շատ հանդերձանք տրամադրել, մի շարք շրջաններում ավելացնել ոստիկանների թիվը, տալ սեփական իրավունքների պաշտպանության ավելի մեծ երաշխիքներ:


Իրավապահ համակարգի աշխատակիցները փողոց են դուրս եկել Ավինյոնում թմրանյութերի դեմ գործողության ժամանակ ոստիկանի սպանության դեպքից հետո: Ի աջակցություն ոստիկանների՝ ակցիային մասնակցել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page