top of page

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրությանը

Oct 2, 2021
1 min read


Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Դրանսի քաղաքի մշակութային կենտրոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:


Միջոցառմանը ներկա էին Դրանսիի քաղաքապետ Օդ Լագարդը, Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, միջոցառման հանձնակատար Կլեր Մուրադյանը։ Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» դրաման։


Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և շեշտել նման միջոցառումների առանձնակի կարևորությունը՝ գալիք սերունդների կրթության և ցեղասպանությունների կանխարգելման հարցերում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page