top of page

Ի՞նչ հարցեր են ներառված Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում

Sep 21, 2021
1 min read

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ մտադիր է այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել Իրանի, Լիբիայի, Աֆղանստանի և Ուկրաինայի հարցերը:


«Իրանը շարունակում է չկատարել իր պարտավորությունները: Այս հարցը մտահոգիչ է: Մենք դա կքննարկենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ: Ես ծրագրում եմ երկկողմ հանդիպում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու Իրանին, ինչպես նաև Աֆղանստանին, Լիբիային և Ուկրաինային առնչվող հարցեր»,- ասել է Լե Դրիանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page