Ֆրանսիայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 28 երեխա
Sep 16, 2021
1 min read

Ֆրանսիայի արևմտյան Չենջեն կոմունայում ավտոբուսի վթարի հետևանքով 28 երեխա է տուժել, հայտնում է «France bleu» ռադիոկայանը: Այդ մասին գրում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը։
Լավալ համայնքի դպրոց ուղևորվող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից։ Ավտոբուսում եղել է 48 դպրոցական և վարորդը։
Իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել է 28 երեխա, որից երկուսի վիճակը ծանր է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայրում աշխատում է փրկարար ծառայությունը: Վթարի պատճառները դեռ պարզված չեն:























Comments