top of page

Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

  • Feb 19, 2022
  • 1 min read

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ուկրաինայում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Ֆրանսիայի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր Ուկրաինայում գտնվելու հիմնավոր պատճառներ չունեն, խորհուրդ է տրվում լքել երկիրը: Խորհուրդ է տրվում նաև հետաձգել բոլոր ուղևորությունները Ուկրաինա»։ «Ֆրանսիայի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերում, որպես նախազգուշացում խորհուրդ է տրվում անհապաղ լքել այդ տարածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page