Փարիզի քաղաքապետ․ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Oct 4, 2021
1 min read

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որն իր թեկնածությունն է առաջադրել 2022թ․-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, ասել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Թվիթերում տարածելով ֆրանսիացի գրող, փիլիսոփա Բերնար-Անրի Լևիի հոդվածը, որում ասված է՝ «Լեռնային Ղարաբաղում Հայաստանին սատարելը քաղաքական, բարոյական և գրեթե մետաֆիզիկական հրամայական է»՝ Իդալգոն ավելացրել է․ «Միանշանակ համաձայն եմ՝ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։























Comments