top of page

Freedom House-ը մտահոգված է Փաշինյանին վիրավորելու համար FB օգտատիրոջ դեմ քրգործի առնչությամբ

Sep 28, 2021
1 min read


Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությունում վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործի առնչությամբ։


Կազմակերպությունն իր հաղորդագրությունում նշում է, որ դա տեղի է ունեցել կառավարական պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների հիման վրա և «նշանավորում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի, այդ թվում՝ արտահայտվելու ազատության հստակ նահանջ»։


Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող ադ հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page