top of page

Ֆուտբոլի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին

Nov 3, 2021
1 min read

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստությունը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 որակավորման խմբային փուլի հանդիպումներին։

Վարազդատ Ավետիսյանի գլխավորած թիմը նոյեմբերի 5-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։


Գլխավոր մարզիչը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ՝ Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ, Անդրանիկ Մարտիրոսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ՝ Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու», Ռուբեն Աբրահամյան - «Ուրարտու», Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ, Հովհաննես Գևորգյան - ԲԿՄԱ, Գոռ Առաքելյան - ԲԿՄԱ, Յուրի Մարտիրոսյան - ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ՝ Տիգրան Յաղմուրյան - «Արարատ-Արմենիա», Հարություն, Ասատրյան - ԲԿՄԱ, Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ, Տիգրան Սարգսյան - «Նոա», Էդգար Փիլոյան - «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան), Նարեկ Մանուկյան - «Ռոստով» (Ռուսաստան), Վահրամ Մախսուդյան - ԲԿՄԱ, Համլետ Սարգսյան - «Ուրարտու», Սպարտակ Հայրապետյան - ԲԿՄԱ, Համլետ Մինասյան - ԲԿՄԱ

Հարձակվողներ՝ Լևոն Վարդանյան - «Փյունիկ», Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ


Նոյեմբերի 8-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 10-16-ը կկայանան ՈՒԵՖԱ Մ-19 Եվրոպայի առաջնության որակավորման 11-րդ խմբի հանդիպումները։ Մեր պատանիները կմրցեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի՝ իրենց հասակակիցների հետ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page